Ձայնացրիչ շերտ
Ձայնացրիչ շերտ, ծովային բազմատեսակ կենդանիներից բաղկացած շերտ օվկիանոսի հատակին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձայնացրիչ շերտը բացվել է հիդրոտեղորոշիչ սարքի օգնությամբ, երբ գտան ձայն ցրող շերտ, որը երբեմն սխալմամբ ծովի հատակի տեղ էին ընդունում։ Այդ պատճառով էլ այն երբեմն անվանում են «տեսիլային հատակ»։ Հիդրոտեղորոշիչ սարքերի օպերատորները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, օգտագործելով հիդրոտեղորոշիչ սարքերի նոր տեխնոլոգիաներ, մտահոգված էին նրանով, որը ցերեկը երևում էր ծովի հատակին 300-500մ խորությամբ, գիշերը՝ ավելի քիչ։ Այդպես ձայնացրիչ շերտ բացվեց Հյուսիսային Կալիֆոռնիայի ափերին 1942 թվականի ամռանը[1]։ Առաջին տարիներին այդ խորհրդավոր երևույթը ստացավ «ECR շերտ» անվանումը՝ հիմնական հետազոտողների անվան սկզբնատառերով (Eyring, Christensen, Raitt)[2]: Պարզվեց, որ այն ձևավորված է միլիոնավոր ծովային օրգանիզմներից, հիմնականում փոքր ձկներից, որոնց լողափամփուշտները ձայն էին արձակում։ Այդ օրգանիզմները հատակից վեր էին բարձրանում պլանկտոնով սնվելու համար։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերտը տարածվում է երկու մայրցամաքային թեքությունների միջև։ Ցերեկային ժամերին գտնվում է 300-1300մ խորության վրա։ Ամեն օր այն բարձրանում և իջնում է օրգանիզմների ուղղահայաց միգրացիային համապատասխան։ Գիշերը, եթե երկնքում լուսին կա, շերտը գտնվում է ավելի խորքում և կարող է բարձրանալ, եթե ամպամած գիշեր է[3]։ Համաշխարհային օվկիանոսի ձայնացրիչ շերտի բիոզանգվածի մեծ մասը կազմում են լուսարձակող խամսիները։ Հիդրոտեղորոշիչ սարքի ազդանշանն անցնում է այդ ձկների լողափամփուշտներով՝ ստեղծելով «տեսիլային հատակի» էֆֆեկտ[4]։
Ծովի հատակին մոտ օրգանիզմների, այդ թվում նաև ձկների (կաղամարներ, սիֆոններ) մեծամասնությունը իրականացնում են ամենօրյա ուղղահայաց միգրացիաներ [5][6][7]։ Այդ ուղղահայաց միգրացիաներն իրականացվում են աննշան տարածությամբ։ Դրա համար ձկներն օգտագործում են իրենց լողափամփուշտները։ Երբ ձուկը տեղաշարժվում է վեր, լողափամփուշտը փքվում է և, հաշվի առնելով, որ այդ տարածքում ճնշումը բարձր է, այդ գործողության համար օգտագործվում է զգալի էներգիա։ Եվ հակառակը, երբ ձկներն իջնում են, լողափամփուշտը գալիս է սկզբնական դիրքին[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ University of California. Division of War Research. Carl Eckart (ed.). Principles of Underwater Sound. National Academies. էջ 101.
- ↑ Hersey JB, Backus RH (2005). «Sound Scattering by Marine Organisms». In M. N. Hill, A. R. Robinson (ed.). Physical Oceanography. Harvard University Press. էջ 499. ISBN 9780674017276.
- ↑ Ryan P. «Deep-sea creatures: The mesopelagic zone». Te Ara - the Encyclopedia of New Zealand.
- ↑ John Morrissey, James L. Sumich (2011). Introduction to the Biology of Marine Life. Jones & Bartlett Publishers. էջ 353.
- ↑ Moyle, Cech, էջ 585
- ↑ Bone, Moore, էջ 38
- ↑ Barham EG (1963 թ․ մայիս). «Siphonophores and the Deep Scattering Layer». Science. 140 (3568): 826–828. doi:10.1126/science.140.3568.826. PMID 17746436. Վերցված է 2008 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Douglas EL, Friedl WA, Pickwell GV (1976). «Fishes in oxygen-minimum zones: blood oxygenation characteristics». Science. 191 (4230): 957–959. doi:10.1126/science.1251208.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Moyle PB, Cech JJ (2004). Fishes, An Introduction to Ichthyology (5th edition ed.). Benjamin Cummings. ISBN 978-0-13-100847-2.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - Bone Q, Moore RH (2008). Biology of Fishes. Taylor & Francis Group. ISBN 978-0-13-100847-2.